ԵՄ-ն շեշտել է զինված ուժերի միջև հեռավորության պահպանման անհրաժեշտությունը
|
|
Եվրամիությունը կոչ է անում հեռացնել ուժերը միմյանցից հայ-ադրբեջանական սահմանին:
|
Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին փոխհրաձգությունը, որի հետևանքով զոհեր և վիրավորներ կան, վերահաստատում է ուժերի հեռացման և վստահության ստեղծման միջոցառումների անհրաժեշտությունը: ԵՄ-ն աշխատում է երկու կողմի հետ՝ հակամարտության համապարփակ լուծում գտնելու համար»,- իր թվիթերյան էջում գրել է Ստանոն:
Հիշեցնենք, որ նման կոչով ավելի վաղ հանդես էր եկել Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ հորդորելով կողմերին գործարկել ՊՆ-ների միջև ստեղծված ուղիղ կապը:
Հեշթեգներ.
ԵՄ
Ադրբեջան
Հայաստան