Նախագահ. Լաչինի միջանցքը մեր վերահսկողության տակ է
  Նախագահ.  Լաչինի միջանցքը մեր վերահսկողության տակ է
10:34     13 01 2022    
«Մենք ապօրինի շրջագայությունների մասին բազմիցս տեղեկացրել ենք ռուսական կողմին: Մեր պաշտպանության նախարարը բազմիցս նամակներ է ուղարկել իր գործընկերոջը, խաղաղապահ առաքելության ղեկավարը տեղյակ է պահվել, նման քայլեր են ձեռնարկվել նաև Վալերի Պեկրեսի վերջին ապօրինի այցի հետ կապված»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հունվարի 12-ին՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Պետության ղեկավարն ասել է, որ դա, իհարկե, զայրացնում է ադրբեջանական կողմին. «Մեզ պատասխաններ են տալիս, իբր չենք տեսել, չգիտեինք, նրանք եկել են ինչ-որ սովորական մեքենայով և այդպես շարունակ։ Թեև, իհարկե, դա համոզիչ չէ: Դա կազմակերպված ճամփորդություն էր, քանի որ Վալերի Պեկրեսը չէր կարող ճանապարհորդել ուղեկցորդով, նրանք շատ սահմանափակ թվով են ժամանել: Նրա հետ են եղել Ֆրանսիայի նախկին արտգործնախարարը, եվրահանձնակատար Բարնյեն և պատգամավորներից մեկը: Նրանք մեկնել են այնտեղ և գաղտնի վերադարձել։ Լուրերը հայտնվել են միայն նրանց վերադարձից հետո, որովհետև նրանք, ըստ երևույթին, վախեցել են, որ մենք նրանց կկալանավորենք Լաչինի միջանցքում։ Լաչինի միջանցքը մեր վերահսկողության տակ է։ Մենք կարող ենք այնտեղ պահել ցանկացած մեքենա, և ոչ ոք մեզ ոչինչ չի կարող ասել։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան   Լաչին  


Լրահոս