«Ժամանակն է ստեղծել թուրանական բանակ»․ Թուրք ծովակալ
|
|
«Ծովային և գլոբալ ռազմավարությունների ուսումնասիրության թուրքական կենտրոնի» նախագահ, ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ ծովակալ Ջիհաթ Յայջըն հայտարարել է, որ անհապաղ անհրաժեշտ է կազմավորել «Թուրանական բանակ»։ Նման կարծիք նա հայտնել է Ղազախստանում ստեղծված իրավիճակի համատեքստում:
|
Անդրադառնալով Ղազախստանի ռազմավարական օբյեկտներում ՀԱՊԿ-ի ուժերի տեղակայմանը՝ Յայջըն նշել է, որ այդ իրավիճակը Ղազախստանի ապագայի և թյուրքական աշխարհի ինտեգրացիայի տեսանկյունից անհանգստացնող խնդիր է:
Նա մատնանշել է Ռուսաստանի համար Ղազախստանի կարևոր նշանակությունը՝ ընդգծելով, որ այդ երկրում սոցիալ-քաղաքական որևիցե փոփոխություն կարող է վտանգել Ռուսաստանի բազմաշերտ շահերը և ապագայի տեսլականը:
Թուրք ծովակալի կարծիքով՝ Ղազախստանում զարգացումները ցույց տվեցին, թե որքան կարևոր է թյուրքախոս պետությունների սոցիալ-տնտեսական ինտեգրացիան: Սակայն դրանք նաև դարձան ցուցիչը, թե որքան անհրաժեշտ է ռազմական ոլորտում համագործակցությունը և պաշտպանական նշանակության կառույցի ստեղծումը:
Նա առանձին անդրադարձել է նաև Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության շրջանակներում հայկական զինուժի մասնակցությանը՝ այն որակելով, որպես մի զարգացում, որից ամբողջ թյուրքական աշխարհը պետք է դաս քաղի:
Հեշթեգներ.
Թուրանական-բանակ
Ջիհաթ-Յայջը