Թուրքիայի պաշտպանության նախարարն աջակցություն է հայտնել Ադրբեջանին
|
|
Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջեւ։
|
Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում են, որ Հուլուսի Աքարը ցավակցություն է հայտնել հունվարի 11-ին Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցի զինծառայողի զոհվելու կապակցությամբ։
Աքարը նշել է, որ Թուրքիայի Զինված ուժերը, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին են արդար գործի համար պայքարում։
Հեշթեգներ.
Թուրքիա
Ադրբեջան
Աքար