Ինչպես
Zinvor.info-ին հայտնել են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, Քելբեջարի շրջանի տարածքում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հակառակորդի կողմից գնդակոծության արդյունքում՝ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Այազ Նազարովի (ծնված 1998 թ.) զոհվելու փաստի առթիվ՝ Քելբեջարի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 120.2.12 հոդվածով (սպանություն ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի հողի վրա):
Ներկա պահին գործի հետաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ հունվարի 11-ի կեսօրին Քելբեջարի ուղղությամբ սահմանին՝ Հայաստանի ԶՈՒ-ի սադրանքի արդյունքում զոհվել է ժամկետային զինծառայող Նազարով Այազ Ազեր օղլուն։