ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանը ևս մեկ անգամ վերահաստատում է՝ Ղազախստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը
 ԱԳՆ ղեկավար.  Ադրբեջանը ևս մեկ անգամ վերահաստատում է՝ Ղազախստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը
14:19     11 01 2022    
«Ադրբեջանը մտահոգությամբ հետևում է եղբայրական Ղազախստանում տիրող իրավիճակին: Ցավալի է, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները հանգեցրին մարդկանց վիրավորվելուն և զոհվելուն: Այս կապակցությամբ խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, նրանց հարազատներին և ողջ ղազախ ժողովրդին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր տուժածներին»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների՝ տեսակոնֆերանսի ձևաչափով արտակարգ նիոստի ժամանակ։

Նախարարն ասել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս՝ Ղազախստանում իրավիճակի հնարավորինս շուտ նորմալացման և օրենքի գերակայության վերականգնման օգտին.

«Անհնար է արդարացնել բռնությունը, ուժի անօրինական կիրառումը, որը խաթարում է հասարակական կարգը, սպառնում է մարդու հիմնարար իրավունքներին և քաղաքացիների ազատություններին, և, հետևաբար, դա պետք է վճռականորեն դատապարտվի: Մենք հավատում ենք Ղազախստանի ժողովրդի և կառավարության իմաստությանը ն և կարողություններին: Հավատում ենք նաև, որ Ղազախստանը, չվտանգելով անկախության վերականգնումից հետո իր բարձր ձեռքբերումները, կկարգավորի իրավիճակը, ողջախոհությունը վերջիվերջո կհաղթի»։

Նախարարն ընդգծել է, որ այդ կապակցությամբ Ադրբեջանը ողջունում է կազմակերպության 2022 թվականի հունվարի 6-ի հայտարարությունը, որում հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել Ղազախստանին՝ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու հարցում.

«Մենք դա դիտարկում ենք՝ որպես կազմակերպության անդամ երկրների և դիտորդների հանդեպ մեր պարտավորությունները կատարելու ուժեղ կամք և կարողություն»:

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ վերահաստատում է Ղազախստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղազախստան   Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս