Էրդողանի մամուլի քատուղարը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է ադրբեջանա-հայկական հարաբերությունները
Էրդողանի մամուլի քատուղարը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է ադրբեջանա-հայկական հարաբերությունները
12:12     11 01 2022    
Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը նպաստում են տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Հեռախոսազրույցի շրջանակներում ընդգծվել է Թուրքիայի վճռականությունը՝ շարունակելու դերակատարում ունենալ Բալկաններում, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում և Աֆրիկայում խաղաղության և կայունության ապահովման գործում։

Բացի այդ, նրանք քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունները և Ղազախստանում վերջին իրավիճակը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան   Թուրքիա   ԱՄՆ  


Լրահոս