Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ղազախստանին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ղազախստանին
18:05     10 01 2022    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ղազախստանին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ցավակցությունը հրապարակվել է նախարարության թվիթերյան էջում.

«Ղազախստանում հունվարի 10-ի` համազգային սգո օրվա կապակցությամբ, ցավակցություն ենք հայտնում՝ եղբայրական ղազախ ժողովրդին, ողբերգական իրադարձությունների արդյունքում երկրի մի շարք շրջաններում զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Ղազախստանին մաղթում ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   Ղազախստան  


Լրահոս