Ինչպես փոխանցում է
Zinvor.info-ն, այդ մասին՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյուտ Չավուշօղլուն հայտարարել է՝ Անթալիայում Արդարություն և զարգացում կուսակցության գործող նախագահի հետ՝ «Լուռ հեղափոխությունների դարաշրջան» թեմայով հանդիպման ընթացքում։
«Թուրքական աշխարհի ապագան՝ մեր հոգսն է։ Ղազախստանում իրադարձությունները շատ են մտահոգում մեզ, մենք ուշադրությամբ հետևում ենք իրադարձություններին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, որպես Թուրքական պետությունների կազմակերպության գործող նախագահ՝ բանակցություններ է անցկացրել անդամ պետությունների ղեկավարների, առաջին հերթին Ղազախստանի նախագահ Կասըմ Ժոմարտ Տոկաևի հետ։ Ես նույնպես բանակցել եմ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների, այդ թվում նաև կազմակերպությունում դիտորդ երկիր հանդիսացող՝ Հունգարիայի ԱԳՆ ղեկավարի հետ»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրք նախարարը հայտնել է, որ երեքշաբթի կկայանա՝ Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։
ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ որոշ շրջանակներ Թուրքիային հանդիմանում են նրա համար, որ նա Ղազախստանում բողոքի ակցիաների հենց առաջին օրերին չի կազմակերպել Թուրքական պետությունների կազմակերպության հանդիպումը։
Չավուշօղույի խոսքով, նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում Ղազախստանի ԱԳՆ ժամանակավոր պաշտոնակատար Մուխտար Թլեուբերդին ժամանակ է խնդրել շնորհանդեսի նախապատրաստման համար, որով հանդես կգա Թուրքական պետությունների կազմակերպության անդամների առջև։
«Մենք ըմբռնումով ենք ընդունել դա։ Եվ Ղազախստանի առաջարկով հանդիպումը կանցկացնենք երեքշաբթի առավոտյան»,- ասել է թուրք նախարարը։
Այդ կապակցությամբ նա նշել է, որ ճիշտ չէր լինի առանց կազմակերպության լիիրավ անդամ Ղազախստանի մասնակցության՝ հանդիպում կազմակերպել, կամ որևէ որոշում ընդունել։
«Մենք հույս ունենք, որ Ղազախստանը, որքան հնարավոր է արագ կհասնի կայունության, խաղաղության և հանգստության։ Մենք՝ Թուրքիան և Թուրքական պետությունների կազմակերպությունը ամենայն օժանդակություն կցուցաբերենք այդ ուղղությամբ։ Մյուս մասնակից պետությունների, ողջ թուրքական աշխարհի խնդիրը՝ մեր խնդիրն է։ Ողջ աշխարհը դա տեսավ Ղարաբաղում հաղթանակի օրինակով»,- ընդգծել է Չավուշօղլուն։