Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը։
Նրա խոսքով, գործակալությունը 130 պետական գերատեսչությունների և մասնավոր ձեռնարկությունների ավելի քան 5000 աշխատակիցների է ներգրավել այս հարցի լուսաբանման գործընթացին։
«Ականադաշտերի մոտ գտնվող 80 գյուղերում ստեղծվել են ականային վտանգի դեմ պայքարի խմբեր, միևնույն ժամանակ պատրաստվել և բնակչության շրջանում տարածվել են հազարավոր ուսումնական և նախազգուշական նյութեր: Իրազեկման բարձրացումը շարունակելու է մնալ ականազերծման աշխատանքների կարևոր ոլորտներից մեկը։ Քաղաքացիներին կոչ եմ անում ցուցաբերել միասնություն և վերադառնալ մեր ապահով Ղարաբաղ»,- նշել է Սուլեյմանովը։