ANAMA-ի նախագահը պատմել է ազատագրված տարածքներում ականազերծման աշխտանքների ընթացքի մասին
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Ադրբեջանի Հանրապետական ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը։
Նրա խոսքով, արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել է 4880 հակահետևակային և 2335 հակատանկային ական, 11205 չպայթած զինամթերք. «Ականազերծվել և փոխանցվել է 1981 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, 1373 հա՝ քաղաքացիների բնակեցման համար, 1618 հեկտար՝ տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերի համար, 586 հա հող՝ էներգետիկ հաղորդակցությունների տեղադրման և 644 հա հող՝ այլ նախագծերի համար»։
Վ.Սուլեյմանովը հավելել է, որ Հայրենական պատերազմի ավարտից հետո, հաջողությամբ ավարտվել են՝ ANAMA-ի կողմից իրագործվող ականազերծման 55 նախագծերից 46-ը։