Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն, հղում անելով՝ Ադրբեջանի Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայության համակարգչային միջադեպերի դեմ պայքարի կենտրոնին։
Կենտրոնացված հակավիրուսային համակարգն արգելափակել է 3 142 100 վնասակար ֆայլ, sandbox-ով՝ 35 788 վնասակար ֆայլ, նպատակային կիբեր հարձակումների հայտնաբերման արդյունքում արգելափակվել է 744 հատուկ ցուցիչ։
4-րդ եռամսյակի ընթացքում AzStateNet ցանցում բրանդմաուերներով արգելափակվել է 67,900,000 վնասակար հղում, կենտրոնացված հակավիրուսային համակարգի կողմից արգելափակվել է 1,122,000 վնասակար ֆայլ, sandbo-ով արգելափակվել է 12,640 վնասակար ֆայլ, և 176 հատուկ ցուցիչ արգելափակվել է թիրախային հարձակման արդյունքում: