ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից հինգ հայ զինծառայողների վերադարձը Հայաստան
 ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից հինգ հայ զինծառայողների վերադարձը Հայաստան
14:12     30 12 2021    
Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից հինգ հայ զինծառայողների վերադարձը Հայաստան։

Այս մասին նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի պաշտոնական թվիթերյան էջում, հայտնում է Zinvor.info-n։

«Մենք ողջունում ենք դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից հինգ հայ զինծառայողների ազատ արձակումը, որոնք ձերբակալվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին:

Մենք կոչ ենք անում ազատ արձակել մնացած բոլոր ձերբակալվածներին, փոխանակել աճյունները և գրանցել անհայտ կորածներին։ Մենք ընդգծում ենք կալանավորների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի կարևորությունը միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս