Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին պաշտոնական թերթին տված հարցազրույցում ասել է թուրքական ASELSAN ընկերության խորհրդի ղեկավար և գլխավոր տնօրեն Հալուք Գյորգյունը:
«Մեր նախագահը 20 տարի այս ոլորտում ցուցաբերել է անհավանական կամքի ուժ։ Այսօր տեղական պաշտպանական արդյունաբերության արտադրանքի տեսակարար կշիռը թուրքական զորքերում կազմում է 80%: Երկու եղբայրական երկրների համագործակցությունը շարունակվում է բոլոր ոլորտներում։ Պաշտպանական արդյունաբերության ոլորտում առաջնայինը համատեղ արտադրության հարցերն են»,- նշել է Գյորգյունը։