ՌԴ եւ Ադրբեջանի վարչապետները քննարկել են աշխատանքային խմբի գործունեությունը
ՌԴ եւ Ադրբեջանի վարչապետները քննարկել են աշխատանքային խմբի գործունեությունը
12:20     30 12 2021    
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաեւ բնակչությանը կորոնավիրուսային վարակի դեմ իմունիզացնելու հարցերին։

Այս մասին չորեքշաբթի հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական համագործակցության զարգացման արդիական հարցեր, այդ թվում՝ տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը, ինչպես նաեւ ԱՊՀ-ում ինտեգրացիոն փոխգործակցությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կորոնավիրուսի դարձվել կորոնավիրուսի վարակի դեմ պայքարին եւ բնակչության զանգվածային պատվաստմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Միշուստինը եւ Ասադովը նաեւ նշել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեության նշանակությունը Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս