Մոսկվան պատրաստ է միջնորդական օգնություն ցուցաբերել Երեւանին եւ Անկարային «ցանկացած ձեւով»
Մոսկվան պատրաստ է միջնորդական օգնություն ցուցաբերել Երեւանին եւ Անկարային «ցանկացած ձեւով»
10:54     30 12 2021    
Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսության հարցում եւ աջակցել «ցանկացած ձեւով»։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մոսկվան պատրաստ է միջնորդական օգնություն ցուցաբերել ցանկացած ձեւով»,-ասել է Ռուդենկոն։

«Միեւնույն ժամանակ, կարեւոր ենք համարում հրաժարվել նախապայմաններ առաջ քաշելուց, կենտրոնանալ փոխադարձ ընդունելի թեմաների եւ փոխադարձ քայլերի վրա, որոնք կհանգեցնեն վստահության եւ բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձեւավորմանը»,-ընդգծել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անկասկած կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը։ «Այս տեսանկյունից մենք ողջունում ենք երկխոսություն սկսելու պատրաստակամությունը, որը վերջերս ակտիվորեն ցուցաբերել են Անկարան եւ Երեւանը։ Մենք գոհունակությամբ նշում ենք, որ նրանք հատուկ ներկայացուցիչների են նշանակել՝ քննարկելու հարաբերությունների կարգավորման բարդ հարցը»,-ասել է Ռուդենկոն։
Zinvor.info

Հեշթեգներ. Մոսկվա   Երեւան   Անկարա  


Լրահոս