ՌԴ ԱԳՆ. Շուտով կարող է սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծվել
|
|
Շուտով կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծվել, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
|
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողով ստեղծել։
«Ելնում ենք նրանից, որ դա տեղի կունենա շուտով։ Մենք անհաղթահարելի խոչընդոտներ չենք տեսնում այս համաձայնագրի` ամենաբարձր մակարդակով իրագործման համար»,- ասել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ մայիսին հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման հենց սկզբից Ռուսաստանը որպես միջնորդ է հանդես եկել՝ իր աջակցությունն առաջարկելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համապատասխան բանակցային գործընթաց սկսելու համար։ «Նշեմ, որ միջադեպերն անմիջականորեն կապված չեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ։ Խնդիրը ժառանգություն է հասել խորհրդային ժամանակներից եւ պայմանավորված է երկու երկրների պետական սահմանի ողջ երկայնքով պատշաճ միջազգային իրավական ձեւակերպման բացակայությամբ»,- ընդգծել է նա։
Հեշթեգներ.
ՌԴ
ԱԳՆ
Ադրբեջան
Հայաստան