Ղարաբաղում կբացվի Կարմիր մահիկի ընկերության նոր կենտրոն
 Ղարաբաղում կբացվի Կարմիր մահիկի ընկերության նոր կենտրոն
13:18     29 12 2021    
Կարմիր մահիկի ընկերությունը հրապարակել է 2021 թվականի արդյունքները։

Կազմակերպության տարեկան գործունեության արդյունքների վերաբերյալ Ստամբուլում կազմակերպված մամուլի ասուլիսում Ընկերության թուրքական գրասենյակի ղեկավար Քերեմ Քընըքը հայտնել է, որ տարվա ընթացքում իրենք օգնություն են ցուցաբերել 45 միլիոն մարդու։

«2021 թվականին մենք աշխատել ենք աշխարհի 51 երկրներում, որոնցից մեկն էլ Ադրբեջանն է: Ղարաբաղի ազատագրումից հետո մեր աշխատակիցներն այցելել են այնտեղ: Այժմ Ղարաբաղում կառուցվում է մեր կազմակերպության կենտրոնը», - ասել է Քընըքը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ  


Լրահոս