Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ կապող նոր թունել կբացի
 Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ կապող նոր թունել կբացի
10:41     29 12 2021    
Չորեքշաբթի օրը Թուրքիայի արևելքում կբացվի նոր ավտոմոբիլային թունել, որը կկապի Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ։

Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության համաձայն՝ թունելը կառուցվել է ձմռան պայմաններում անվտանգ, արագ և անխափան փոխադրումներն ապահովելու նպատակով։

Փիրինկքայալար թունելը հարմարավետություն կապահովի դեպի զբոսաշրջության և առևտրի կենտրոններ փոխադրումների առումով։

Նոր թունելը կդառնա Թուրքիայի և Վրաստանի սահման տանող երթուղու կարևոր օղակը և մեծապես կհեշտացնի բեռնափոխադրումները:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Վրաստան  


Լրահոս