Նախարարը խոսել է Հայրենական պատերազմի մասնակիցներին հաշմանդամի կարգավիճակ շնորհելու մասին
Նախարարը խոսել է Հայրենական պատերազմի մասնակիցներին հաշմանդամի կարգավիճակ շնորհելու մասին
10:19     28 12 2021    
Մինչ օրս Հայրենական պատերազմի 2500 մասնակից հաշմանդամի կարգավիճակ է ստացել: Այս գործընթացը կշարունակվի, առայժմ մյուս վիրավորների բուժումը շարունակվում է:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևը, հայտնում է Zinvor.info-ն։

«Այս տարի պետության ղեկավարի հրամանագրով բարձրացվել են առողջությունը կորցրած մեր հերոսների սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները, նրանց տրամադրվել են նաև բնակարաններ, մեքենաներ, վերականգնողական միջոցներ»,- ասել է նախարարը:

Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ հաշմանդամության խումբ են ստանում բոլոր նրանք, ովքեր կորցրել են վերջույթները և ստացել լուրջ վնասվածքներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սահիլ-Բաբաև  


Լրահոս