Բայրամով. Անկլավների հարցն իրականություն է, որը ոչ ոք հերքել չի կարող
  Բայրամով.  Անկլավների հարցն իրականություն է, որը ոչ ոք հերքել չի կարող
14:45     27 12 2021    
Անկլավների հարցն իրականություն է, որը ոչ ոք հերքել չի կարող։

Այս մասին դեկտեմբերի 27-ի տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Անկախ տարբեր քարտեզներին կատարվող տարբեր հղումներից՝ դեռեւս խորհրդային ժամանակներում կային այնպիսի բնակավայրեր, որոնք գոյություն են ունեցել հարյուրավոր տարիներ։ Այնտեղ եղել են պետական եւ մասնավոր սեփականության օբյեկտներ, փաստաթղթեր։ Չի կարելի ժխտել դա։ Բայց ի՞նչ ձեւով պետք է լուծվեն այդ հարցերը ներկա դարաշրջանում։ Միայն սահմանազատման ընթացքում։ Դրա համար էլ կարեւոր է ստեղծել հայ-ադրբեջանական աշխատանքային խումբ, եւ մենք դրան պատրաստ ենք։ Մենք պետք է իրատես լինենք. պետք է կատարել համակարգված եւ անընդհատ աշխատանք այս ոլորտում։ Ադրբեջանը կարծում է, որ գործընթացը պետք է ընթանա բանակցությունների սեղանի շուրջ, եւ ոչ մի լարվածություն զինվորականների միջեւ չպետք է լինի»,- ամփոփել է Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս