Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են կանաչ էներգիայի ծրագրեր իրականացնել Ղարաբաղում
|
|
Թուրքիայի Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը Բաքվում մասնակցել է Թուրքիա-Ադրբեջան առաջին էներգետիկ ֆորումին, որի ընթացքում երկու երկրների համագործակցության վերաբերյալ 5 առանձին համաձայնագիր է ստորագրվել:
|
Հայտնի է դարձել նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել էլեկտրաէներգիայի արտահանման, ինչպես նաև բնական գազի շրջանառության ավելացման շուրջ:
Կանաչ էներգիան կամ վերականգնվող էներգիան ստանում են բնական ռեսուրսներից, որոնցից են արևի լույսը, ջրային հոսանքները, քամին, մակընթացությունները, հիդրոթերմալ էներգիան։ Դրանք վերականգնվում են, այսինքն` բնական ճանապարհով լրացվում են։
Թուրքիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին Ղարաբաղում կանաչ էներգիայի նախագծեր իրականացնելու համար և այդ ոլորտում պատրաստ է ներդրումներ անել: Թուրք նախարարի հավաստիացմամբ՝ թուրքական ընկերությունները կգան տարածաշրջան և բանակցություններ կվարեն այս հարցի շուրջ։
Նշելով, որ ֆորումի շրջանակներում մասնավոր հատվածը կգնահատի ներդրումային հնարավորությունները՝ Դյոնմեզը միևնույն ժամանակ շեշտել է, որ ներկայումս ներդրումները Ղարաբաղում կատարվում են պետության կողմից։ Ներդրումներ են նախատեսվում հատկապես արևային և հողմային էներգիայի ոլորտներում։
Հեշթեգներ.
Թուրքիա
Ադրբեջան
Ղարաբաղ