Առաջին փոխնախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին
 Առաջին փոխնախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին
09:08     24 12 2021    
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Instagram-ի իր էջում կիսվել է հրապարակմամբ՝ նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հրապարակման մեջ ասվում է.

«Այսօր, ինչպես Ադրբեջանի միլիոնավոր քաղաքացիներ, ես ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել Ձեզ:

Երախտապարտ ենք, որ մենք՝ Ադրբեջանի ժողովուրդս, զգում ենք ազգային հպարտություն և միասնություն: Որովհետև յուրաքանչյուր ադրբեջանցու ձգտումներն ու նվիրական ցանկությունները, որոնք երկար տարիներ ապրել են մեր սրտերում, այժմ իրականություն են դարձել։ Ադրբեջանական ժողովուրդը հաղթանակած ժողովուրդն է:

Մեծ գործերը մի ժամում չեն կատարվում: Պատմական ցանկացած ձեռքբերում երկար, դժվարին, փշոտ ճանապարհ է։ Ձեր անվիճելի վաստակն այն է, որ արժանապատվորեն անցաք այս ճանապարհը: Այս տարիների ընթացքում, երբ ղեկավարում եք երկիրը, կայացրել եք որոշումներ, որոնք կանխորոշում և ապահովում են Ձեր հիմնական Առաքելության իրականացումը։

Ձեր վաստակն այն է, որ այս ճանապարհին կարողացաք շահել ժողովրդի վստահությունը և, հենվելով ժողովրդի հավատի ու սիրո վրա՝ կարողացաք արդարացնել այս անգին վստահությունը»։



Zinvor.info

Հեշթեգներ. Առաջին-փոխնախագահ   Ադրբեջան  


Լրահոս