Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ Զինված ուժերը Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավորն են
Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ Զինված ուժերը Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավորն են
12:10     23 12 2021    
Սիրիայում տեղակայված ռուսական զորախումբն այդ երկրում խաղաղության պահպանման երաշխավորն է, ինչպես նաև Ղարաբաղում Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը, չորեքշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ավելի քան մեկ տարի ռուս խաղաղապահները պայմաններ են ստեղծում Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման համար՝ օգնելով վերականգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները։ Այս պահին ոչ մի լուրջ միջադեպ թույլ չի տրվել»,- ասել է նախարարը ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում։
Zinvor.info

Հեշթեգներ. Շոյգու   Ռուսաստան   ՊՆ  


Լրահոս