Լավրովն ու Միրզոյանը պայմանավորվել են սահմանի սահմանազատման գործնական աշխատանքը սկսելու քայլերի մասին
Լավրովն ու Միրզոյանը պայմանավորվել են սահմանի սահմանազատման գործնական աշխատանքը սկսելու քայլերի մասին
11:48     23 12 2021    
Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Արարատ Միրզոյանը պայմանավորվել են լրացուցիչ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործնական աշխատանքը սկսելու մասին։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, գնահատականներ են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2021թ. նոյեմբերի 26-ի Սոչիի պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործնական աշխատանքը սկսելու մասին՝ դրա հետագա սահմանագծմամբ։ Հաստատվել է փոխադարձ հետաքրքրությունը Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված միջոցառումների շուտափույթ իրականացման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   Միրզոյան   Ռուսաստան   Հայաստան  


Լրահոս