Ղրղզստանի նախագահը պատժել է Ադրբեջանում իր դեսպանին
|
|
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը խիստ նկատողություն է արել Ադրբեջանում Ղրղզստանի դեսպան Կայրաթ Օսմոնալիևին՝ ԶԼՄ-ներում շահարկումների տեղիք տված չհամաձայնեցված հայտարարությունների համար։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
|
Ասուլիսի ընթացքում Օսմոնալիևը խոսել է «5 + 3» հարթակ հրավիրելու Ղրղզստանի նախաձեռնության մասին, որին կմասնակցեն Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները։ Ակնկալվում է մասնակից պետությունների համագործակցությունը քաղաքականության, տնտեսականև մշակութային ոլորտներում։ Օսմոնալիեւի խոսքով, նախաձեռնության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ ենթադրյալ հարթակին մասնակցող երկրների հարեւանները՝ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Թուրքիան։
Մամուլում հրապարակումներ են հայտնվել՝ հղում անելով Ղրղզստանի դիվանագիտական առաքելության ղեկավարի ասուլիսին, թե Ղրղզստանն առաջարկել է Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի երկրներին հանդիպել Ռուսաստանից առանձին։ Նախագահի աշխատակազմն այդ հրապարակումներն անվանել է իրականությանը չհամապատասխանող և սադրիչ։
«Այս հարցազրույցում նման ձևակերպումների մասին խոսք լինել չի կարող: Միևնույն ժամանակ, կենտրոնի հետ չհամաձայնեցված հայտարարությունների համար, որոնք լրատվամիջոցներում նման խեղաթյուրված մեկնաբանությունների և չափազանցությունների տեղիք են տվել, նախագահ Սադիր Ժապարովը խիստ նկատողություն է արել Ադրբեջանում Ղրղզստանի Հանրապետության դեսպան Կայրաթ Օսմոնալիևին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հեշթեգներ.
Ղրղզստան
Ադրբեջան