Պուտին. Ռուս խաղաղապահների շնորհիվ հումանիտար իրավիճակը Ղարաբաղում բարելավվել է
|
|
Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ հումանիտար իրավիճակը բարելավվել է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի ժամանակ։
|
«Արդեն մեկ տարի է, ինչ մեր խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Ղարաբաղում։ Մեծ մասամբ նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, ականազերծվել են մի շարք շրջանների տարածքներ, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքները, պահպանվել են պատմամշակութային հուշարձանները»,- ասել է նա։
Հեշթեգներ.
Պուտին
Ադրբեջան