Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
 Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
12:04     22 12 2021    
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում առկա իրավիճակը:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին, այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ղարաբաղում իրավիճակի շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել իրավիճակի կայունացման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ գործադրվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են այդ հարցերի շուրջ և մտադիր են համահունչ գործել»,- ասվում է հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Մակրոն   Ղարաբաղ  


Լրահոս