Կստեղծվի մաքսային հարցերով եռակողմ կոմիտե
 Կստեղծվի մաքսային հարցերով եռակողմ կոմիտե
15:02     21 12 2021    
Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կստեղծվի մաքսային հարցերով եռակողմ կոմիտե։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։

Ադրբեջանն արդեն հաստատել է կոմիտեի ստեղծման արձանագրությունը։

Հիշեցնենք, որ նշված կոմիտեն ստեղծելու արձանագրությունը երեք երկրների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է այս տարվա հոկտեմբերի 8-ին՝ Իզմիրում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Վրաստան  


Լրահոս