Բաքվում տեղի է ունենալու Ադրբեջան-Թուրքիա առաջին էներգետիկ համաժողովը
 Բաքվում տեղի է ունենալու Ադրբեջան-Թուրքիա առաջին էներգետիկ համաժողովը
12:15     21 12 2021    
Բաքվում դեկտեմբերի 21-22-ը տեղի է ունենալու Ադրբեջան-Թուրքիա առաջին էներգետիկ համաժողովը:

Այս մասին, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Միջոցառումը գլխավորելու են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։

Համաժողովի առաջին օրը նախատեսվում են երկու երկրների փորձագետներից բաղկացած աշխատանքային խմբերի հանդիպումներ ածխաջրածինների և նավթաքիմիայի, էլեկտրաէներգիայի, վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտներից:

Համաժողովի ավարտից հետո նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում երկու երկրների միջև։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս