Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. Չավուշօղլու
 Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում.  Չավուշօղլու
09:01     17 12 2021    
Մենք խորհրդկցում ենք Ադրբեջանի հետ բոլոր հարցերի շուրջ:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործանախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում փոխադարձ քայլերի մասին:

«Մենք Ադրբեջանի հետ խորհրդակցում ենք բոլոր հարցերի շուրջ և նման քայլեր ենք ձեռնարկում՝ հաշվի առնելով Ադրբեջանի տեղեկացվածությունը: Թող ոչ ոքի մոտ հարց չառաջանա առ այն, որ մենք կարող ենք գործել Ադրբեջանից առանձին: Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն: Դրանք դրական քայլեր են, որ օգուտ կբերեն բոլորին»,- ասել է թուրք նախարարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Չավուշօղլու   Ադրբեջան  


Լրահոս