Իլհամ Ալիևն ասել է՝ ով է Պնախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը
Իլհամ Ալիևն ասել է՝ ով է Պնախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը
09:55     16 12 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իսպանական El Pais-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ բարձր է գնահատում Եվրահանձնաժողովի եւ անձամբ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությունը, հատկապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությոքւնների կարգավորման գործում, քանի որ նրա անմիջական աջակցությամբ է ստեղծվել ուղիղ կապ Հայաստանի եւ Ադրբեջանի Պնախարարների միջեւ։

Իլհամ Ալիեւը կարեւոր է համարել Միշելի՝ ամռանը ռեգիոն կատարած այցը, այն որակելով չափազանց արդյունավետ։

Նախագահը նաեւ ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի Պնախարարների միջեւ գործող կապն այժմ շատ արդյունավետ կերպով է գործում եւ վկայում է այն մասին, որ Եվրահանձնաժողովը ձգտում է ստեղծել պայմաններ՝ Հարավային Կովկասում կայունացման եւ հետագայում՝ ռեգիոնի երկրների գործակցության եռակողմ հարթակի ստեղծման համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս