Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին՝ ՈւԵՖԱ-ի կոնֆերանսների լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկած «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի անդամների ընդունելության ժամանակ ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Պատերազմի ավարտից մեկ տարուց ավելի է անցել։ Արդյո՞ք եվրոպական որևէ կազմակերպություն խոսում է այս սարսափի, այս ողբերգության, այս ֆաշիզմի մասին։ Ոչ, նրանք լռում են, կարծես դա չի եղել։ Աղդամ քաղաքը չկա, այն ամբողջովին ավերված է, թալանված, ամենուր ականապատված։ Պատերազմի ավարտից հետո, մոտ 200 մարդ ենք կորցրել, կամ դարձել են հաշմանդամ։ Եվրոպական որևէ կազմակերպություն սրա համար դատապարտե՞լ է Հայաստանին։ Ոչ: Օկուպացիայի ժամանակ գոնե մեկ եվրոպական կազմակերպություն դատապարտե՞լ է Հայաստանին էթնիկ զտումների, Խոջալուի ցեղասպանության համար։ Ոչ: Սա է ճշմարտությունը, սա է իրականությունը և, իհարկե, մենք պետք է հաշվի առնենք այս իրողությունը, բայց երբեք չհամակերպվել դրա հետ։ Ինչպես չհամակերպվեցին օկուպացիայի, անարդարության հետ։ Մենք ավելացրեցինք մեր ուժերը և այնպիսի հարված հասցրինք թշնամուն, որ ամբողջ աշխարհն այլևս ոչինչ չի կարող ասել մեր Հաղթանակի մասին, և ամբողջ աշխարհը ստիպված եղավ ճանաչել մեր պատմական Հաղթանակը։ Որովհետև այլ ճանապարհ չկա։ Ուժ, կամք, միասնություն, համերաշխություն և պատասխանատվություն։ Քաղաքականության, կյանքում, սպորտի մեջ կարծում եմ, որ այս գործոնները հաջողություն կբերեն մարդուն, քաղաքական գործչին»,- ընդգծել է նախագահը։