Բաքվում Հաղթանակի շքերթի անցկացումից մեկ տարի է անցել
 Բաքվում Հաղթանակի շքերթի անցկացումից մեկ տարի է անցել
11:28     10 12 2021    
Մեկ տարի առաջ՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, Բաքվի Ազադլըգ հրապարակում տեղի է ունեցել՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակին նվիրված շքերթ, հայտնում է Zinvor.info-ն։

Միջոցառմանը մասնակցել են՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը։

Ադրբեջանի Զինված ուժերի ավելի քան 3000 անձնակազմը, ինչպես նաև թուրք զինծառայողները, մոտ 150 միավոր զինտեխնիկան, այդ թվում՝ վերջերս սպառազինության մեջ ընդունված հրթիռային և հրետանային կայանքները, հակաօդային պաշտպանության համակարգերը, հանդիսավոր երթով անցել են հրապարակով։ Ներգրավվել են ռազմանավեր և նավակներ։

Շքերթում ցուցադրվել է նաև՝ Հայրենական պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի կողմից ջախջախված հակառակորդից առգրավված ռազմական ավարը։

Ռազմական ինքնաթիռները Բաքվի երկնքում Ադրբեջանի դրոշի տեսքով շլեյֆ են թողել, իսկ մարտական ուղղաթիռների վրա ծածանվել են երկու եղբայրական պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բաքու  


Լրահոս