Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին
 Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին
09:45     01 12 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան ցավակցություն են հայտնել՝ Պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ԱզերԹաջին։

«Մեզ չափազանց վշտացրել է՝ նոյեմբերի 30-ին Խըզըի շրջանի «Գարահեյբաթ» ավիացիոն հրաձգարանում՝ Պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռի կործանման արդյունքում անձնակազմի անդամների զոհվելու մասին լուրը»։

Մենք Ձեզ հետ միասին կիսում ենք այս ծանր կորստի ցավը: Մեհրիբան Ալիևայի հետ միասին՝ խորին ցավակցություն ենք հայտնում Ձեզ և Ձեր հարազատներին:

Թող Աստված ողորմի նրանց»,-ասված է ցավակցությունում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս