Կադրեր են տարածվել` Ջաբրայիլում խաղաղ բնակչի ականի վրա պայթյունի վայրից - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Կադրեր են տարածվել` Ջաբրայիլում խաղաղ բնակչի ականի վրա պայթյունի վայրից -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
11:01     30 11 2021    
Տեսակադրեր են տարածվե՝լ Ջաբրայիլի շրջանում խաղաղ բնակչի ականի վրա պայթյունի վայրից, հայտնում է Zinvor.info-ն՝ Հանրային հեռուստատեսությանը հղումով։

Նոյեմբերի 29-ին Ջաբրայիլի շրջանի ազատագրված Մեհթիլի գյուղում վերանորոգման և շինարարական աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել է Նաթիգ Մամեդովը (ծնված 1980 թ.)։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել Մամեդովի աջ ոտքի տրավմատիկ անդամահատում։

Վերահսկողության բաժնի ծառայողները զննել են դեպքի վայրը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են դատավարական այլ գործողություններ։

Փաստի առթիվ Ջաբրայիլի շրջանի դատախազությունը հետաքննություն է անցկացնում:

Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ներկայացնում այդ տեսակադրերը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ջաբրայիլ  


Լրահոս