Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն քննարկել են Սոչիի եռակողմ հանդիպումը
|
|
Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը, որը Թուրքմենստան կատարած այցի շրջանակում ուղեկցում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին, Աշխաբադում հանդիպել և բանակցություններ է վարել իր Ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
|
Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Ամիր Աբդոլլահիանը ողջունել է Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը՝ այն համարելով կարևոր, արդյունավետ և կառուցողական քայլ տարածաշրջանում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:
Ադրբեջանի ԱԳ նախարարն, իր հերթին, կարևոր է համարել երկու երկրների և հարևան մյուս երկրների մասնակցությամբ համատեղ ծրագրերի իրականացումը։
Հեշթեգներ.
Իրան
Ադրբեջան