Անվտանգության խորհուրդ. Հայաստանը պետք է գնահատի որպես շանս՝ նրան մեկնած խաղաղության ձեռքը
  Անվտանգության խորհուրդ.  Հայաստանը պետք է գնահատի որպես շանս՝ նրան մեկնած խաղաղության ձեռքը
12:31     26 11 2021    
Հայաստանը պետք է օգտվի նրան տրամադրված՝ խաղաղության հաստատման հնարավորությունից, լիովին պահպանի հրադադարը և համագործակցի։

Այս մասին ասվում է՝ Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ անցկացված՝ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հայտարարության մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։

«Հայաստանը պետք է գնահատի որպես շանս՝ նրան մեկնած խաղաղության ձեռքը, լիովին պահպանի հրադադարը և նվիրվածություն ցուցաբերի համագործակցությանը», - մասնավորապես ասվում է կոմյունիկեում։

Հաղորդագրության համաձայն՝ նիստի շրջանակներում Թուրքիայի Անվտանգության խորհուրդը քննարկել է այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց հետ բախվել և կարող է ապագայում բախվել երկիրը՝ իր նպատակներին համապատասխան տնտեսական քաղաքականության իրականացման գործընթացում։

Նշվել է, որ Անկարան հանդես է գալիս՝ Թուրքիայի հյուսիսային հարևանների միջև առկա տարաձայնությունները միջազգային իրավունքի շրջանակներում լուծելու և նրանց տարածքային ամբողջականության հարգման օգտին։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Էրդողան  


Լրահոս