ԱԳՆ. Հայաստանը շահագրգռված չէ սահմանների սահմանազատմամբ, նպատակաուղղված սրում է իրավիճակը
  ԱԳՆ.  Հայաստանը շահագրգռված չէ սահմանների սահմանազատմամբ, նպատակաուղղված սրում է իրավիճակը
12:24     17 11 2021    
«Վերջին օրերին նկատվում են Հայաստանի կողմից դիտավորյալ սադրանքներ։ Սա Հայաստանի ղեկավարության հերթական ռազմական արկածախնդրությունն է»:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Այսպես, Հայաստանի պաշտպանության նախկին նախարարի ապօրինի այցը ռուսաստանյան խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածք և այստեղ ռազմական նշանակության խորհրդակցություն անցկացնելը, Հայաստանի զինված ուժերի շուրջ 60 հոգանոց անձնակազմի` Լաչինի շրջանի ադրբեջանական բանակի դիրքեր տանող ճանապարհին տեղակայելը, ինչպես նաև Քելբաջարի և Լաչինի շրջաններում Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական բանակի դիրքերի ինտեսնիվ գնդակոծումը վկայում է այն մասին, որ հայկական կողմը դիտավորյալ սրում է իրավիճակը:

Այս ամենը վկայում է այն մասին, որ Հայաստանը հետաքրքրված չէ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցում», - ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս