Հայտնի է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահի անունը
Հայտնի է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահի անունը
12:09     05 11 2021    
Բրիս Ռոքֆեյլը նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի կառավարության կայքում։

Ռոքֆեյլը փոխարինելու է Ստեֆան Վիսկոնտիին, ով համանախագահ էր 2016-ի հոկտեմբերից։

Նա զբաղեցրել է Պանամայում, Ուզբեկստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը, ինչպես նաեւ եղել գլխավոր հյուպատոս Ռիո դե Ժանեյրոյում։ 2000-ական թվականներին եղել է քաղաքական խորհրդական Ռուսաստանում եւ Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատներում։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԱՀԿ   ՄԽ  


Լրահոս