Լավրովն ու Բայրամովն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը
 Լավրովն ու Բայրամովն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը
09:40     03 11 2021    
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամով հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, տարածաշրջանային և միջազգային օրակարգեր, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Խոսել են նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ հաշվի առնելով հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերյան եռակողմ փաստաթղթի մոտալուտ մեկամյակը:

«Դիրքորոշումների հստակեցում է իրականացվել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերի շուրջ։ Լավրովն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հարցերի ամբողջ շրջանակի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը: Նախարարները գոհունակությամբ նշել են ռուս-ադրբեջանական բազմաբնույթ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Ադրբեջանի հաղորդագրությունում ասվում է, որ Լավրովն ու Բայրամովը նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ, կարևորել են «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի մշակումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս