Հիշեցնեմ, որ այն չի սպասարկելու ՀՀ շահերը. Շարմազանով
|
|
Խորհրդային քարտեզներով սահմաններ որոշելու ջատագովներին հիշեցնեմ,որ այն չի սպասարկելու ՀՀ շահերը։
|
Այսօրվա Ադրբեջանը Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չէ։
Իսկ նրանց ովքեր Հայաստանում ջանասիրաբար հղում են անում 1960- 70ականների ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների ճշմարտացիությանն ընդամենը հիշեցնեմ,որ նույն այդ քարտեզներով Ղրիմը համարվում էր ոչ թե Խորհրդային Ռուսաստանի,այլ Խորհրդային Ուկրաինայի մաս,իսկ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Սովետական Ադրբեջանի։
Հիմա Ղարաբաղի մնացած մասի հետ ի՞նչ է լինելու։
Պոպուլիզմի տրիբունն էր գոռում՝ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ։ Հիմա Ղարաբաղը Հայաստա՞ն է,թե՞ արդեն վերջ։
Հեշթեգներ.
Շարմազանով
Հայաստան