Իրանի ԱԳ նախարար. Ջեյհուն Բայրամովի հետ անկեղծ, ջերմ և կառուցողական զրույց ունեցանք
 Իրանի ԱԳ նախարար.  Ջեյհուն Բայրամովի հետ անկեղծ, ջերմ և կառուցողական զրույց ունեցանք
10:37     25 10 2021    
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Թեհրան-Բաքու հարաբերությունները զարգանում են փոխադարձ հարգանքի հիման վրա։

Ինչպես գրում է «Մեհր» գորձակալությունը, հեռախոսազրույցից հետո Ամիր Աբդոլլահիանը Twitter-ում գրել է. «Մենք իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ անկեղծ, ջերմ և կառուցողական զրույց ունեցանք լիարժեք հարաբերությունների ճանապարհային քարտեզի վերաբերյալ»:

Նա կոչ է արել ավելի շատ դրական քայլեր անել և դյուրացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում, տեղեկացնում է Zinvor.info:

Բայրամովը, իր հերթին, ողջունել է երկու պետությունների կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ թյուրիմացությունները լուծելու համար, երկու իրանցի վարորդների ազատ արձակումը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս