Զանգիլանի շրջանի Աղբենդ գյուղի ազատագրումից անցել է մեկ տարի
  Զանգիլանի շրջանի Աղբենդ գյուղի ազատագրումից անցել է մեկ տարի
00:00     22 10 2021    
Զանգիլանի շրջանի Աղբենդ գյուղի ազատագրումից անցել է մեկ տարի:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակագրոհի անցած ադրբեջանական բանակը կարճ ժամանակում հայկական օկուպացիայից ազատագրեց բավականին մեծ տարածք և մեծ թվով բնակավայրեր։

Արազ գետի երկայնքով իրականացվեցին հաջող գործողություններ, ոչնչացվեց հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ և տեխնիկա։

Հակահարձակողական գործողության 26-րդ օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 22- ին, օկուպացիայից ազատագրվեց Զանգիլանի շրջանի Աղբենդ գյուղը։ Այսպիսով, ադրբեջանա-իրանական սահմանի 132 կիլոմետրանոց հատվածն ամբողջությամբ մաքրվեց օկուպանտներից:

Հոկտեմբերի 22-ին ադրբեջանական զինուժը ազատագրեց ևս 20 բնակավայր՝ Ֆիզուլիի շրջանի Մոլլավելի, Յուխարը Ռեֆենդիլի, Աշաղը Ռեֆենդիլի, Ջաբրայիլի շրջանի Սիրիկ, Շըխլար, Մաստալիբեյլի, Դերզիլի, Զանգիլանի շրջանի Քյոլլուգըշլագ, Մալաթքեշին, Զանգիլան, Գենլիկ, Վելիգուլուբեյլի, Գարադերե, Թաթար, Թիրի, Ամիրխանլը, Գարգուլու, Բարթազ և Դելլեկլի գյուղերը:
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգիլան   Աղբենդ  


Լրահոս