Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգիլանի շրջանի հասարակայնության հետ հանդիպման ժամանակ:
«Նույնիսկ երիտասարդները, ովքեր չեն տեսել այս հողերը, ապրել են դրանք ազատագրելու երազանքով և հենց նրանք գնացին մահվան: Առաջին շարքերում հենց այն երեխաներն էին, ովքեր ծնվել էին օկուպացիայից հետո, և նրանք ովքեր օկուպացիայի ընթացքում առավելագույնը 5-10 տարեկան էին: Սա խոսում է այն մասին, որ մեր ժողովուրդը սպասում էր այս Հաղթանակի օրվան և, չնայած բոլոր դժվարություններին, չնայած բոլոր տառապանքներին, սպասում էր այս օրվան և հավատում էր, որ այս օրը գալու է», - ընդգծել է պետության ղեկավարը: