Ադրբեջանի նախագահը կնոջ ուղեկցությամբ այցելել է Զանգիլան
  Ադրբեջանի նախագահը կնոջ ուղեկցությամբ այցելել է Զանգիլան
10:02     21 10 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ ուղեկցությամբ այցելել է Զանգիլան:

Նրանք ծանոթացել են Աղալի գյուղում «Խելացի գյուղ» նախագծի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, Զանգիլանի միջազգային օդանավակայանի կառուցմանը, ինչպես նաև մասնակցել են Զանգիլանի թվային ենթակայանի հիմնարկեքին և «Զանգիլան» 110/35/10 կիլովոլտ հզորությամբ ենթակայանի բացմանը:

«Այժմ սկսվում է Զանգիլանի նոր դարաշրջանը, և պատրաստվում է քաղաքի գլխավոր հատակագիծը: Մրցույթում հաղթել է մեկ օտարերկրյա ընկերություն, և ես կարծում եմ, որ գլխավոր հատակագիծը կներկայացվի առաջիկա ամիսներին... Մենք կփորձենք սկսել զանգիլանցիների վերաբնակեցումը հաջորդ տարվա սկզբին, գուցե այս տարվա վերջին», - հայտարարել է Ալիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանի-նախագահ   Զանգիլան  


Լրահոս