Ադրբեջանը նախատեսում է ավելացնել գազի մատակարարումը դեպի Եվրոպա եւ Թուրքիա
 Ադրբեջանը նախատեսում է ավելացնել գազի մատակարարումը դեպի Եվրոպա եւ Թուրքիա
16:02     15 10 2021    
Ադրբեջանը 2022 թվականի համար նախատեսում է ավելացնել գազի մատակարարումը դեպի Եվրոպա եւ Թուրքիա՝ հասցնելով մատակարարումների ծավալը մինչեւ 16 միլիարդ խորանարդ մետրի։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ «Ռուսական էներգետիկական շաբաթ» ֆորումի ժամանակ։

Ըստ ադրբեջանցի նախարարի, դեպի Եվրոպա մատակարարումների ծավալը հասցվելու է 10 միլիարդ խորանարդ մետրի, իսկ դեպի Թուրքիա՝ վեց միլիարդ խորանարդ մետրի։ 2023 թվականին Ադրբեջանը Թուրքիային կմատակարարի 3,5 միլիարդ խորանարդ մետր հավելյալ գազ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս