Ալլահշուքյուր Փաշազադե. Ես Գարեգինին ասացի, որ Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ չի շնորհվելու
  Ալլահշուքյուր Փաշազադե.  Ես Գարեգինին ասացի, որ Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ չի շնորհվելու
17:09     14 10 2021    
«Այս օրերին մենք և սգում, և տոնելու ենք հաղթանակը: Ես 30 տարիների ընթացքում հանդիպումներ եմ ունենում հայ հոգևոր առաջնորդների հետ: Այս տարիների ընթացքում ես չընկճվեցի, բայց դառնություն ապրեցի: Այս անգամ բոլորովին այլ հանդիպում էր: Դրա պատճառը մեր մեծ հաղթանակն է, որը ձեռք է բերվել նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է ԿՄՎ ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ով հոկտեմբերի 13-ին Մոսկվայում մասնակցել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների հանդիպմանը:

Ալլահշուքյուր Փաշազադեն նշել է, որ երբեք չի խուսափել հանդիպումից, և այս անգամ էլ ընդունեց Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի հրավերը. «Եռակողմ հանդիպումն ինձ համար հատուկ նշանակություն ուներ: Որովհետև առաջին անգամ դրան մասնակցում էի որպես հաղթող կողմ: Հակառակ կողմի աչքերում հիասթափություն տեսա: Սա մեր Հաղթանակի արդյունքն է: Մենք դրա պարտական ենք մեր նահատակներին, պատերազմի մասնակիցներին: Այս հանդիպմանը ես մեկ անգամ ևս հպարտություն զգացի Ադրբեջանի նախագահի և մեր պետության համար: Հարցերից մեկն էլ վերաբերում էր հայ հոգևոր առաջնորդի ուղևորությանը Խանքենդի՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Հայոց կաթողիկոսը չկարողացավ պատասխանել իմ հարցին: Նա բարձրացրեց «ռազմագերիների» հարցը: Ես ասացի, որ Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան: Հանդիպմանը կաթողիկոսը շոշափեց նաև «Ղարաբաղի կարգավիճակի» հարցը: Ես ընդգծեցի, որ Ադրբեջանի նախագահը հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում, կարգավիճակ չի լինի»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ալլահշուքյուր-Փաշազադե   Ղարաբաղ  


Լրահոս