ԿԽՄԿ. Հայաստանում պահվող Ադրբեջանի քաղաքացիներ չկան
  ԿԽՄԿ.  Հայաստանում պահվող Ադրբեջանի քաղաքացիներ չկան
10:14     13 10 2021    
«Ներկայումս Հայաստանում պահվող Ադրբեջանի քաղաքացիներ չկան: Այդ պատճառով կազմակերպությունը չի իրականացնում այս երկրում հակամարտության հետ կապված այցելություններ»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:

Ի.Հուսեյնովան ասել է, որ անհայտ կորածների ընտանիքներից ստացված տեղեկատվության հիման վրա՝ որոնման հարցումները մշակվել և փոխանցվել են համապատասխան կառույցներին:

Նա ասել է, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին՝ 14 «Կարմիր Խաչի նամակ» է հանձնվել օտարերկրյա պետություններում մնացած անձանց և նրանց հարազատներին Ադրբեջանում:
Zinvor.info

Հեշթեգներ. ԿԽՄԿ   Ադրբեջան  


Լրահոս