Գերմանիայի դեսպան. Հայաստանի կեղտաջրերն աղտոտում են Արազ գետը
  Գերմանիայի դեսպան.  Հայաստանի կեղտաջրերն աղտոտում են Արազ գետը
16:26     29 09 2021    
Գերմանիան մի քանի տարի առաջ Հայաստանին առաջարկել է կառուցել կեղտաջրերի մաքրման կայան` Արազ գետի աղտոտումը դադարեցնելու համար, սակայն այս առաջարկը մինչ հիմա կյանքի չի կոչվել:

Այս մասին Zinvor.info-ին ասել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգը՝ մեկնաբանելով Հայաստանի կողմից անդրսահմանային Օխչուչայ գետի աղտոտումը:

«Մինչ այժմ այս հարցը չի լուծվել և Հայաստանի կեղտաջրերը շարունակում են աղտոտել Արազ գետը», - ասել է դեսպանը:

Դիվանագետը նաև նշել է, որ բոլոր կողմերը շահագրգռված են ունենալ մաքուր միջավայր: Այս առումով Վոլֆգանգ Մանիգն ընդգծել է, որ Գերմանիան ցանկանում է հատուկ հարթակի շրջանակներում միավորել Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունները` տեղեկատվության փոխանակման և այս ոլորտում երկու երկրների փորձագետների ներգրավման համար:

Նրա խոսքով, ինքը նախատեսում է հանդիպում անցկացնել Բաքվում ՄԱԿ - ի Շրջակա միջավայրի ծրագրի ներկայացուցչի հետ` պարզելու համար, թե արդյոք նրանք պատրաստ են միանալ վերոնշյալ հարթակին:
Zinvor.info

Հեշթեգներ. Օխչուչայ   Ադրբեջան  


Լրահոս